Կատյուշա Սվոբոդա. «Կին և տղամարդ Dj-ների միջև չպետք է խտրականություն լինի»

12698282_1669977723264056_750567891364951938_o Երեկ՝ փետրվարի 12-ին, «JOSE» ժամանցային համալիրում տեղի ունեցավ ռուս հայտնի DJ Կատյուշա Սվոբոդայի բացառիկ համերգը, որին ներկա էին նրա կենդանի կատարումներն ու ֆանտաստիկ DJ-սեթերը լսելու եկած բազմաթիվ ժամանցասերներ:

 

Ռուսաստանում, Չինաստանում, Ավստրիայում, Վրաստանում և այլուր հանդես եկող և տեղի ակումբների սիրելին դարձած ռուս գեղեցկուհին, ով միջազգային «DJanemag.com» կայքի կողմից ճանաչվել է «Miss September» ու ընդգրկվել աշխարհի 100 լավագույն կին DJ-ների ցանկում, փաստորեն որոշել է գրավել նաև հայ երաժշտասերների սրտերը և իր երկրպագուների կայուն բանակն ունենալ նաև այստեղ՝ Հայաստանում: Հիշեցնենք, որ նա «JOSE» համալիրում ելույթ է ունենալու նաև այսօր՝ փետրվարի 13-ին և վաղը՝ փետրվարի 14-ին: Այնպես որ, որակյալ երաժշտությունը գնահատողներին և հաճելի ժամանցի սիրահարներին առաջիկա երկու համերգային երեկոները բաց թողնել չի կարելի:

 

Դե իսկ մենք բաց չթողեցինք առիթն ու մինչ համերգի սկսվելը փոքրիկ հարցազրույց ունեցանք Կատյուշայի հետ, որը ֆոտոշարքի հետ միասին ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

 

 

12716342_1669977633264065_5762558727288621552_o

 

-Կատյուշա, առաջին անգա՞մ եք այստեղ՝ Հայաստանում:

 

-Ոչ, երկրորդ անգամ եմ այցելում Հայաստան: Նախորդ ամիս, այսինքն՝ ամանորյա տոնակատարությունների առիթով ես համերգային շրջագայության ունեցա և եղա նաև այստեղ՝ Հայաստանում: Նշեմ, որ դրանից առաջ ես հատուկ մրցանակի էի արժանացել ու ընդգրկվել կին դիջեյների միջազգային թոփ-հարյուրյակի մեջ, և ամանորյա մեր հյուրախաղերը որոշել էինք նվիրել հենց այդ իրադարձությանը: Անչափ հաճելի էր, որ ինձ այստեղ շատ ջերմ ընդունեցին բոլորը, և ես մեծ տպավորություններով վերադարձա Ռուսաստան:

 

-Բացի «JOSE» համալիրից՝ հայաստանյան այլ ակումբներում և՞ս ելույթ եք ունենալու այս օրերին:

 

-Ոչ, միայն «JOSE»-ում եմ հանդես գալու: Ես հատուկ հրավեր եմ ստացել «JOSE» ժամանցային համալիրի կողմից, որպեսզի երեք օր անընդմեջ այստեղ ելույթ ունենամ: Այնպես որ, հատուկ «JOSE»-ի և նրա այցելուների համար բացառիկ  համերգներ են սպասվում առաջիկա օրերին:

 

-Նախորդ անգամ, երբ Երևանում էիք գտնվում, ի՞նչ տպավորություններ ունեցաք մեր քաղաքից, և այժմ, երբ նորից այստեղ եք, ի՞նչ փոփոխություններ եք նկատել:

 

-Անկեղծ ասած՝ ընդամենը մեկ ամիս առաջ եմ այստեղ եղել, ինչպես արդեն նշեցի, բայց եղանակի փոփոխությունն ակնհայտ զգացվում է արդեն: Ինձ շատ է դուր գալիս տեղի եղանակը, Երևանում արդեն զգացվում է գարնան շունչը: Մեկ անգամ չէ, որ ասել եմ, ինձ շատ դուր է գալիս հատկապես հայկական խոհանոցը, տեղի բնամթերքը. ամեն ինչ այնքա՜ն համեղ է, այնքա՜ն բնական, և այդ ամենը հիանալի մատուցվում է Երևանի ռեստորաններում: Ինձ դուր է գալիս ձեր քաղաքը:

 

12695064_1669977969930698_5795464321574120697_o

 

-Եթե միանգամից անցում կատարենք Ձեր մասնագիտական գործունեությանը, ապա հետաքրքիր է իմանալ՝ որքա՞ն ժամանակ է, ինչ Djing-ով (դիջեյինգ) եք զբաղվում, երբվանի՞ց եք սկսել ուսումնասիրել այդ մասնագիտությունը:

 

-Արդեն 4-րդ տարին է, ինչ այս գործով եմ զբաղվում, իսկ ընդհանրապես երաժշտությամբ՝ իմ ամբողջ կյանքի ընթացքում՝ կարելի է ասել: Բացի Djing-ից՝ ես նաև հնչյունային պրոդյուսեր եմ, այսինքն՝ երգահան: Վերջին տարիներին ես հիմնականում էլեկտրոնային երաժշտություն եմ գրում, ունեմ իմ հեղինակային երգերը, որոնք կներկայացնեմ նաև այսօրվա երեկոյի ընթացքում: Բայց երաժշտության ու մասնավորապես երգեցողության հետ կապեր ունեցել եմ դեռ մանուկ հասակից՝ հաճախելով երաժշտական դպրոց: Ընթացքում հասկացա, որ Djing-ն ինձ ավելի է հետաքրքրում, ու անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ արդյունքում ես արդեն բազմաթիվ հաջողություններ ունեմ այդ ոլորտում:

 

-Ընդհանրապես ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում, կին Dj-ներն ավելի քիչ են: Դուք, օրինակ, ի՞նչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր համարձակվել են նույն ճանապարհով գնալ, ինչ Դուք:

 

-Իսկապես այսօր շատ աղջիկներ հրաժարվում են Djing-ով զբաղվելու իրենց մտադրությունից, քանի որ մտածում են՝ իրենց լուրջ չեն վերաբերվի: Իհարկե, իմաստ կա զբաղվելու այս ամենով, եթե իսկապես սիրում եք ու ցանկություն ունեք այս մասնագիտությամբ առաջ շարժվելու: Ճիշտ է, թե՛ թիվն է քիչ աղջիկների, ու թե՛ իրական Dj-ների, քանի որ շատերը հանդես են գալիս որպես թոփլես Dj-ներ, որպես պարուհիներ, ովքեր միացնում են ինչ-որ երաժշտություն ու պարում են դրա հնչյունների ուղեկցությամբ՝ շեշտը դնելով իրենց արտաքին գրավչության ու սեռային պատկանելության վրա: Ես այդ աղջիկների թվին չեմ պատկանում (ժպտում է,- Ա. Ի.): Խորհուրդս է՝ զբաղվել իրական Djing-ով, գրել սեփական երաժշտությունը և այն ներկայացնել ունկնդիրներին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ կին և տղամարդ Dj-ների միջև չպետք է տարբերություն լինի, քանի որ Djing-ը նույնպես երաժշտական արվեստի մի մաս է, ինչպես, օրինակ, կիթառ նվագելը, ջութակ նվագելը, դաշնամուր նվագելը, այսինքն՝ գենդերային տարբերություններ չպիտի լինեն. երաժշտության տվյալ ճյուղը՝ որպես այդպիսին, նման տարբերություն չի ենթադրում: Երբ ինքներդ հավատաք, որ լուրջ գործով եք զբաղվում, մյուսներն էլ կսկսեն ձեզ լուրջ վերաբերվել ու գնահատել ձեր արածը:

 

 

12694517_1669977779930717_4986054710067715927_o

 

-Իսկ ի՞նչ կմաղթեք այն հանդիսատեսին, որը երեք օր շարունակ լինելու է «JOSE»-ում, գալու է Ձեզ լսելու, և ի՞նչ կմաղթեք բոլոր սիրահարներին Սուրբ Վալենտինի օրվա առիթով. ի վերջո Ձեր հայաստանյան համերգները «JOSE»-ում նվիրված են հենց այդ տոնին, որը նշվում է գրեթե ամբողջ աշխարհում:

 

-Ես բոլորին մաղթում եմ խաղաղություն, հարգանք ու մեծ սեր միմյանց նկատմամբ: Թող ոչ մի սիրահար զույգ երբեք չվիճի, չբաժանվի, թող բոլորը միշտ միասին լինեն՝ սիրով ու համերաշխ: Առաջարկում եմ փետրվարի 13-ին ու 14-ին նույնպես միանալ ինձ «JOSE»-ում, որպեսզի միասին լավ ժամանակ անցկացնենք, պարենք, ուրախանանք ու փոքր-ինչ լիցքաթափվենք:

 

Աստղիկ Իսկանդարյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով