Magic Beauty by D’NA բաժինը շարունակում է ներկայացնել գալիք տարվա ամենաակտուալ տենդենցները դիմահարդարման ոլորտում:
Եվ այսպես 2018-ին բյութի ոլորտը շեշտը դնում է աչքերի դիմահարդարդարման վրա, որի մասին արդեն բազմիցս խոսել ենք մեր խորագրում: Այս նյութում ավելի մանրամասն կներկայացնենք այդ թրենդի տեսակները:
- Cat eye (կատվի աչքեր) աչքերի դիմահարդարումը ակտուալ է իր բոլոր լուծումներով և տեխնիկաներով:
- Կան լավ նորություններ գլիտեռների սիրահարների համար, սիրելիներս, չարաշահեք այն, ինչքան կկամենաք:
- Մինիմալիզմի սիրահարների համար նյուդը կրկին մնում է ֆավորիտների շարքերում մեզ հիշեցնելով՝ որ խնամված մաշկը արդեն իսկ թրենդ է:
- Ի տարբերություն նախորդ տարիներին, երբ մենք ընտրում էինք անփայլ տոնային քսուկները այս տարի ակտուալ են բնական փայլ հաղորդող տոնային քսուկները:
- 2018 -ին վերադառնում է գունաթափված հոնքերի թրենդը շեշտը մաքսիմալ դնելով վառ ներկված աչքերին: