Բարեգործական համերգ ` «Բարությունը հիմա է, այստեղ» խորագրով

 

28954344_2259563480724047_5503566647121977265_o

 

Ապրիլի 13-ին  ժամը 19։00-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա  «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Բարությունը հիմա է, այստեղ» խորագրով բարեգործական համերգը:

 

Այս միջոցառումից ստացված ողջ հասույթը, ինչպես արվում է միշտ, առանց որևէ դրամաչափի պահման, տրամադրվելու է նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների բուժմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով:

 

Համերգին մասնակցելու են սիրված արտիստներ և խմբեր.  Արամ MP3-ն, Սոնա Ռուբենյանը, «Գողթ»-ը, «Նեմրա»-ն, Քրիստինե Պեպելյանը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը, Կարինա Առուստամյան և « The Band»-ը:

 

Բացառությամբ Քրիստինե Պեպելյանի, մնացած բոլոր արտիստների հետ նախկինում «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունն ունեցել է այլ համագործակցություններ ևս. կազմակերպվել են բարեգործական համերգներ Հայաստանում, ինչպես նաև  արտերկրում:

 

«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունն իրականացնում է բազմապրոֆիլ գործունեություն: Ընթացիկ նախագծերից է Նոր Կյանք գյուղում  350 երեխայի համար  նախատեսված կառուցվող խաղադաշտի շինարարության ավարտը, ինչպես նաև պլանավորում են սկսել Արմաշ գյուղի մանկապարտեզի վերանորոգումը:

Նշենք նաև, որ ստեղծման օրից ի վեր «Օգնենք հայ մանուկներին»  հասարակական կազմակերպությունն աջակցել է 50 առողջական խնդիրներ ունեցող երեխաների, 400 անապահով ընտանիքի, կազմակերպել է ավելի քան 80 բարեգործական միջոցառում։

Տոմսեր ձեռք բերելու համար զանգահերել` 099763837, 055866061, 077407717:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով