-Ծաղկաձոր՝ ծաղկի ձոր, հենց այս բառին համահունչ ծագեց ռեստորանի անվանումը` «Յասաման»: Ռեստորան բացելու միտքը դեռ վաղուց կար: Պապը, ով «լավ հաց տվողի» համբավ ուներ, միշտ երազում էր Ծաղկաձորում ռեստորան ունենալու մասին: Եվ ահա, տարիներ անց, թոռներն իրականացրեցին այդ երազանքը: Նախկինում այս տարածքը բնակելի տուն է եղել, իսկ ձեռք բերվելուց անմիջապես հետո վերակառուցվել և ներկայացվել է նոր տեսքով: «Յասամանը» բաղկացած է երկու հարկից. առաջին հարկում կան ընդհանուր սրահներ, երկրորդ հարկն ունի յոթ առանձնասենյակ և ընդհանուր դահլիճ: «Սեղանների դասավորությունը հարմարեցրել ենք այցելուների հարմարավետությանը, որպեսզի նրանք ազատ շփվեն և հանգիստ տեղաշարժվեն: Ռեստորանի դռները բաց են նաև զբոսաշրջիկների համար, ովքեր կհամտեսեն այստեղ համեղ կերակրատեսակներ և լավ ժամանակ կանցկացնեն»,- եզրափակեց ռեստորանի տնօրեն Լևոն Տեր-Հովհաննիսյանը:

























































































