2019թ. ամենասպասված հարսանյաց արարողությունը. 26-ամյա Թրեւիս Սքոթը եւ 21-ամյա Քայլի Ջենները, ում դուստրը՝ Սթորմին, 10 ամսական է, կհայատարարեն նշանադրության մասին։ Զույգի ամուսնանալու ծրագրերի մասին լուրեր վաղուց են պտվվում, սակայն Սքոթն ու Ջենները չէին շտապում պաշտոնապես հաստատել դրանք։ Rolling Stone-ի հետ զրույցում Սքոթը խոսել է այդ թեմայի շուրջ, խոստովանել, որ ինքն ու Քայլին երիտասարդ են եղել։
«Մենք երեխաներ էինք։ Հնարավոր է՝ առաջին շաբաթվա ընթացքում չես հասկանում՝ դա իսկական զգացմունք է, թե պարզապես ինտրիգ… Ամեն ինչ հասել էր նրան, որ ես ինձ ասացի՝ «Ես կարիք ունեմ, որ այս աղջիկն իմ կողքին լինի»»,- ասել է Սքոթը։