Առիթը Christmas-ն էր, որը Արևմուտքում ապրող միլլիոնավոր մարդկանց համար տարվա գլխավոր տոնն է։ Իսկ Aga Kankanyan Image Studio-յում տոնելն ու հավատարիմ հաճախորդներին ուրախություն պարգևելը դարձել են բարի ավանդույթ։ Ողջ օրը սրահում հնչում էին Christmas երգեր Աննա Թադևոսյանի կենդանի կատարմամբ և մատուցվել էր գեղեցիկ հյուրասիրություն։ Այդ օրվա բոլոր հաճախորդները մասնակցեցին հատուկ խաղարկությանը, իսկ ամենահաջողակները դարձան բազմաթիվ գեղեցիկ նվերներից մեկի տերը։
