Ժամանակավորապես կսահմանափակվի մայրաքաղաքի որոշ փողոցների երթևեկը

efd1270d855bd32ff82d48bb136721e268a6ab82

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում, Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 5-ին` ժամը 19.00-ից 20.00-ն մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը՝

 

Ազատության հրապարակ — Թումանյան փողոց — Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց — Աբովյան փողոց — Թումանյան փողոց — Ազատության հրապարակ:

 

«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

Հետևեք նաև Yerevanlife.am-ի ֆեյսբուքյան էջին՝  լրահոսին ծանոթանալու և թարմացվող տեղեկատվություն ստանալու համար

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով