Երևանում 2-րդ անգամ կանցկացվի «Գունազարդ վազք» վազքարշավը՝ «Color run Yerevan 2016»-ը

00a4ea42dfe62b08e3633f77ce2d79d608c609d7

 

Հուլիսի 9-ին Երևանում 2-րդ տարին անընդմեջ կանցկացվի «Գունազարդ վազք» մարզական, ժամանցային միջոցառումը, որն իրականցվում է «Run Armenia» նախագծի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝  «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների շրջանակում: Նշենք, որ այս տարի ևս վազքարշավի գլխավոր հովանավորի պարտականությունը ստանձնել է Ամերիաբանկը:

 

Միջոցառմանն ընդառաջ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվեցին  վազքարշավի օրակարգն ու մանրամասները, իսկ ասուլիսի բանախոսներն էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը, «Run Armenia» նախագծի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանը և Ամերիաբանկի մարքեթինգի բաժնի ավագ մասնագետ Գայանե Մանուկյանը:

 

348d1bb7cd1afaf3645499d13f79af218777f15e

 

Գունազարդ վազքը կամ «Color run Yerevan 2016»-ը միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան և այլն: «Գունազարդ վազք» նախագիծը Երևանում անցկացվում է 2015 թվականից: Սովորական վազքարշավների համեմատ՝ այս միջոցառումը ոչ միայն մարզական ուղղվածություն ունի, այլև դիտվում է որպես զվարճանք, քանի որ վազորդները պատվում են էկոլոգիապես մաքուր, բացարձակ անվնաս գունավոր փոշեներկերով: Նպատակներից մեկն էլ նման մարաթոնների միջոցով Երևանի բնակիչների և հատկապես երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է, ինչպես նաև վազքի մշակույթը և զանգվածային սպորտը զարգացնելը: Վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործական նպատակի, մասնավորապես` Գյումրու անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:

 

9128e9a0e4a822104d353617c99e1e0f9be969ed

 

Մարզական միջոցառումը կմեկնարկի առավոտյան ժամը 07:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքից՝ մասնակիցների գրանցումով ու առավոտյան նախավարժանքով: Վազքարշավի մեկնարկը կտրվի ժամը 9:00-ին: Վազքուղին տարածվելու է Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող հատվածում: Վազքարշավը մրցութային չէ, սակայն վազքուղին առաջինը հատած երեքական տղաներն ու աղջիկները կպարգևատրվեն մրցանակներով:

 

Վազքուղու ավարտին կհաջորդեն երաժշտական գունազարդ «հրավառությունն» ու «Color Dance Party» դիսկոտեկը: Հիշեցնենք, որ «Yerevan Color Run» միջոցառումից առաջ անցկացվել է հատուկ գունազարդ լուսանկարահանում՝ հայ հայտնիների մասնակցությամբ:

 

Հավելենք, որ Yerevan Color Run-ին կարող են մասնակցել 14 տարին լրացած բոլոր ցանկացողները: Վազքի մասնակիցների առավելագույն քանակն է 3000 մարդ, իսկ մասնակցության արժեքն է 4000 ՀՀ դրամ:

 

13584769_10204991038334600_7830310995795811991_o 13620902_10208652566823689_2510536846333434604_n 13495195_10208652568663735_5641921579378496782_n 13557807_10208652576583933_5727128480423709203_n 13620902_10208652572143822_812309004464893893_n 13626970_10208652578063970_953925455992189070_n 13566973_10208652577423954_2600205030252367801_n

 

 

 

Հետևեք նաև Yerevanlife.am-ի ֆեյսբուքյան էջին՝  լրահոսին ծանոթանալու և թարմացվող տեղեկատվություն ստանալու համար

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով