Երևանի ժամանցասերների համար Թումանյան 41 հասցեում բացվել է նորաոճ, ժամանակակից և հետաքրքիր մի վայր՝ «Eight18n» կոկտեյլ-բարը: Մի վայր, որտեղ կարելի է ժամադրություն նշանակել, հավաքվել ընկերներով, կազմակերպել գործնական հանդիպում կամ պարզապես վայելել հետաքրքիր և համեղ կոկտեյլներից մեկը:
Կոկտեյլ-բարի հիմնադիր Վարդգես Կիբարյանը վստահեցնում է՝ այլկոհոլային ըմպեքների նկատմամբ նոր մոտեցումը դուր կգա երևանցիներին: «Երևանում բարերն ու սրճարանները շատ ուշադրություն չեն դարձնում կոկտեյլներին,- ասում է Վարդգեսը,- հիմնականում նախընտրում են գարեջուր, գինի կամ օղի: Սակայն ամբողջ աշխարհում մարդիկ նախընտրում են հենց կոկտեյլային ըմպելիքներ: Այդ պատճառով որոշեցինք Երևանում բացել փոքրիկ կոկտեյլ-բար, որի միջոցով մայրաքաղաքի բնակիչները կծանոթանան նոր և հետաքրքիր կոկտեյլների և, համոզված եմ, կսիրեն դրանք»:
Բացման արարողությունը, ինչպես և բուն բարը, ժամանակակից էր և հետաքրքիր: Բարձրակարգ և հաճելի երաժշտություն, տարատեսակ կոկտեյլներ և, իհարկե, անվանական մեծ ու գեղեցիկ տորթ:
Մեկնարկը տրված է, և փետրվարի 18-ից սկսած բոլորը կարող են այցելել Թումանյան 41՝ վայելելու իրենց համար նախատեսված մեկ բաժին կոկտեյլը՝ միգուցե անանասի հյութով, տոնիկով կամ այլ ըմպելիքներով, որոշեք ինքներդ:
Նշենք նաև, որ «Eight18n» կոկտեյլ-բարի կոկտեյլները ոչ միայն համեղ են, այլև օգնում են լիցքաթափվել երկար աշխատանքային օրվա կամ շաբաթվա վերջում: Աշխատանքից հետո մեկ բաժակ կոկտեյլ ըմպելով՝ Դուք կթոթափեք աշխատանքային օրվա ծանր բեռը Ձեր ուսերից և կզգաք Ձեզ ավելի թեթև ու հանգիստ, կմոռանաք նյարդային լարվածությունների մասին:
Այնպես որ ժամանակ առ ժամանակ մի կողմ նետեք բոլոր հոգսերն ու այցելեք «Eight18n»: Այստեղ միշտ սպասում են Ձեզ՝ սիրով, ջերմությամբ և, իհարկե, կոկտեյլով: