Փետրվարի 17-ին Dvin Music Hall-ում տեղի է ունեցե «Քայլ դեպի բարություն» բարեգործական Kwisty շքեղ նորաձևության երեկոն՝ նվիրված մանկատան և անապահով երեխաներին:
Երեկոն կազմակերպել էին Քրիստինե Գրիգորյանը և «Մեկ ընտանիք մեկ ուժ» ՀԿ-ն: Երերկոն իրենց կատարումներով գեղեցկացրել են Վրեժ Կիրակոսյանը, Մհերը, Li voice vocal studio-ն, ինչպես նաև հատուկ հրավիրված Դաթոն: Նորաձևության ցուցադրությանը մասնակցել են նաև Ռոզի Ֆիլբերգը և Լուիզա Ներսիսյանը: Երեկոն վարել է Գրիշա Աղախանյանը:
Կազմակերպիչները աջակցության համար շնորհակալություն են հայտնում FS project-ին գեղեցիկ դիզայնի համար, «Գյուղամեջ» մասնագիտացված խանութ-սրահին հյուրասիրության համար և բոլոր նրանց, ովքեր աջակցել են բարեգործական երեկոյի կայացմանը:
Երեկոյի հյուրերն էին սոցիալապես անապահով երեխաները և Գավառի մանկատան սաները: Քրիստինե Գրիգորյանը երեխաների համար կատարել է նվիրատվություն, ինչպես նաև նրանց հնարավորում է ընձեռնվել անվճար ուսանել Kwisty ապագայի դպրոցում և Պետական մշակույթի քոլեջում: