Արդեն 5 տարի «Երևան մոլն» ապահովում է մեր ժամանանցն ու հարմար առևտուրը.
«Մեկ այցելույն ավելին է, քան պարզապես գնորդը». այս կարգախոսի ներքո «Երևան մոլը» տոնել է իր գործունեության 5-րդ տարեդարձը: 5 տարի, որոնց ընթացքում «Երևան մոլը» ոչ միայն դարձավ Երևանի առաջատար առևտրաժամանցային կենտրոնը, այլ նաև իրականացրեց մշակութային մինի-հեղափոխություն՝ փոխելով մարդկանց կարծրատիպերը՝ կապված շոփինգի հետ:
Ավելի ազատ, ավելի հարմար, ավելի մատչելի, ավելի ուրախ. այս երևույները բառացիորեն բնութուգրում են այն առավելությունները, որոնց համար հաճախորդները ավելի ու ավելի հաճախ են այցելում «Երևան մոլ»: Օրական ավելի քան 15.000 այցելուները ոչ միայն Հայաստանից ու Արցախից են, այլև աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: Այսպիսով, «Երևան մոլը» դարձել է նաև զբոսաշրջիկների կողմից ամենասիրված վայրերից մեկը, և դրա մասին վկայում է TripAdvisor կայքում նրա վարկանիշը:
«Երևանի մոլի» մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանի խոսքերով՝ իրենք կարևորում են յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետ, որակյալ և հագեցած ժամանցն ու առևտուրը: «Բացվելով 2014թ.-ին որպես առևտրի կենտրոն՝ մենք կարճ ժամանակում դարձանք առևտրաժամանցային համալիր: 2018թ. մոլերի շուկայի հետազոտության արդյունքներով «Երևան մոլի» մասնաբաժինը կազմում է 79%»,- նշել է Շուշանը:
Այս 5 տարիների ընթացքում «Երևան մոլն» անընդհատ առաջ է ընթանում՝ ներկայանալով հաճախորդներին իր նորարարություններով, որակական բարելավումներով և ծառայությունների քանակի մեծացմամբ:
Ի դեպ, «Երևան մոլը» մեծ ուշադրություն է դարձնում հաճախորդների առևտուրն ու ժամանանցն առավել հարմարավետ դարձնող ծառայություններին: Այսպես, միայն 2018 թվականին հաճախորդներին ներկայացվեցին հայկական շուկայում նորություն համարվող մեքենային կայանման «Valet Parking», անձնական ոճաբանի և առաքման ծառայությունները:
«Երևան մոլի» կարևորագույն ձեռքբերումներից մեկը նույնպես 2018 թվականին էր: Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ այստեղ բացվեց «Երևան Գելըրին»՝ մայրաքաղաքի փոքրիկ, հարմարավետ վերարտադրությունը: Զբաղվիր շոփինգով, ընկերոջդ հետ մեկ բաժակ սուրճ վայելիր սրճարանում կամ պարզապես սիրելիիդ հետ զբոսնիր փոքրիկ Երևանի փողոցներով: Սա քո քաղաքն է, փոքրիկ, ջերմ և հյուրընկալ:
Եվ այսպես, շուկայի առաջատար «Երևան մոլը», իր ավելի քան 150 բրենդային խանութներով, որոնցից շատերը միակն են Հայաստանում, գերժամանակակից կինոթատրոնով, համեղ և արագ «ֆուդ-կորտով», հարմարավետ սրճարաններով, տարատեսակ ծառայություններով, փետրվարի 21-ին դարձավ 5 տարեկան:
Այդ առիթով մոլում կազմակերպվել էր ուրախ և հետաքրքիր համերգային ծրագիր՝ սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:Դե իսկ հաճախորդներն, ինչպես միշտ, արժանացան անակնկալի: Վիճակահանության սկզբունքով նրանցից 5-ն արժանացան նվեր-քարտերի:
5 տարին «Երևանի մոլի» գործունեության միայն սկիզբն են: Մեզ դեռ սպասվում են նոր մոտեցումներ, ավելի շատ ծառայություններ, ավելի հետաքրքիր ժամանց և ավելի ուրախ շոփինգ: Այդ ամենը՝ շուտով: