Հաջողակ ստարտ-ափ: Ո՞վ է ասել, որ դրա համար հարկավոր են մեծ գումարներ: Անգամ հարկավոր չէ մեծահարուստ ներդնողներ փնտրել: Ինչպե՞ս: BOX-CAFE-ն այն յուրահատուկ տարբերակներից է, որը Ձեզ հնարավորություն կտա ստեղծել սեփական բիզնեսը մինիմալ ներդրումներով և մաքսիմալ շահավետությամբ:
Հետաքրքրե՞ց: Բայց սկսենք ամենասկզբից:
Ծովային բեռնափոխադրման բեռնարկղերը պինդ և դիմացկուն մոդուլներ են, որոնք սովորաբար կիրառվում են մեծ ծավալով բեռը երկար տարածություններ տեղափոխելու համար: Դրանք դիմանում են բոլոր եղանակային պայմաններին, ճանապարհային անհարթություններին, ծովային հզոր ալիքներին և այլն: Առաջին հայացքից այն մեծ ընդհանրություն չի կարող ունենալ ստարտ-ափի հետ, քանի որ նման բեռնափոխադրումները բավականին թանկարժեք հաճույք են: Բայց «ArtCon» ընկերությունում սովոր են ամեն ինչին նայել ավելի կրեատիվ և նորարական: Երևույթների հենց այդպիսի վերաբերմունքի արդյունքում ի հայտ եկավ BOX-CAFE-ի գաղափարը, որն իրենից ներկայացնում է ծովային բեռնափոխադրման բեռնարկղեր՝ հմուտ վարպետների ձեռքով վերածված սրճարանների, ռեստորանների կամ սննդի կետերի:
Տարօրինա՞կ է: Ոչ, ավելի շուտ պրակտիկ է, գեղեցիկ և հարմարավետ: Նախ և առաջ այն մատչելի է և հարկավոր չէ մեծ գումարներ ծախսել շինարարության, դիզայնի, ենթակառուցվածքների վրա: Դուք ստանում եք Ձեր պատվերն արդեն պատրաստի վիճակում:
BOX-CAFE-ն մոբիլ է: Այն հնարավոր է տեղադրել ցանկացած վայրում՝ առանց ջրի, կոյուղու, էլեկտրաէներգիայի միացման անհրաժեշտության: Այսպիսով՝ Դուք առավելություն եք ստանում ավանդական սրճարանների և ռեստորաննեի հանդեպ՝ ծավալելով Ձեր բիզնեսն այնտեղ, որտեղ ուրիշների համար պարզապես անհնար է: Բացի այդ, եթե Դուք հոգնում եք նույն վայրում սպասարկում իրականցնելիս կամ կարծում եք, որ մեկ այլ վայրում Ձեր բիզնեսն ավելի արդյունավետ կլինի, առանց որևէ դժվարության տեղափոխում եք Ձեր BOX-CAFE-ն և ընդամենը մի քանի ժամ անց վերսկսում Ձեր գործունեությունը լրիվ նոր վայրում:
BOX-CAFE-ում Դուք ունենում եք Ձեր ցանկացած խոհանոցը: Ցանկանում եք պարզապես սու՞րճ մատուցել, ոչ մի խնդիր: Բարդ, տարբեր երկրների ճաշացա՞նկ եք ցանկանում: Իհարկե հնարավոր է: Սա Ձեր բիզնեսն է և Դուք եք որոշում՝ ինչպես այն տնօրինել:
Դե ինչ, եթե հոգնել եք միօրինակ աշխատանքից, ցանկանում եք ունենալ Ձեր սեփական բիզնեսն ու զարգացնել այն, բայց վախենում եք խոշոր ներդրումներ անել, ապա սա հենց այն տարբերակն է, որը Ձեզ հարկավոր է: Ներկայացրեք Ձեր պահանջները՝ կապված BOX-CAFE-ի հետ, և դրանք կիրագործվեն բարձրակարգ մասնագետների կողմից:
Համարձակ եղեք, սկսեք Ձեր բիզնեսը:
https://www.facebook.com/YerevanContainer/
+37493411138մոբ
+37411788770 գրասենյակ
Ամիրյան 4/7, 19 գրասենյակ