Հայկական նորաոճության մեջ արդեն հայտնի և սիրված «Kwisty» բրենդը հանդես է եկել նոր, հետաքրքիր և կրեատիվ նախաձեռնությամբ: «Kwisty ապագայի դպրոցը» Հայաստանում նոր խոսք է երեխաների կրթության բնագավառում: Ինչպե՞ս: Փորձենք հասկանալ միասին:
«Kwisty ապագայի դպրոցը» նախատեսված է3-ից մինչև 26 տարեկան տղաների և աղջիկների համար: Նորարական այս դպրոցում երեխաները կարող են մասնագիտանալ ոճաբանության, դիմահարդարման, դեֆիլյեի և մի շարք այլ բնագավառներում: Երեխան հետաքրքրված է հագուստի դիզայնո՞վ, իսկ միգուցե մոդելի կամ ֆոտոմոդելի կարիեռայո՞վ: Կարևոր չէ, այստեղ նա կարող է սովորել այդ ուղղություններից յուրաքանչյուրը, ինչպես նաև էսքիզի մշակում, կարուձև, ձեռագործություն և այլն:
Դպրոցի հիմնադիր Քրիստինե Գրիգորյանը համոզված է, որ այս ուղղություններից շատերը երեխաներին կարող են պետք գալ անկախ հետագա մասնագիտությունից: «Օրինակ դեֆիլյեն շատ կարևոր է աղջիկների համար,- նշում է Քրիստինեն,- մենք մշակում ենք նրանց մոտ գեղեցիկ, սլացիկ, կանացի քայլվածք: Համոզված եմ, դա հետագայում շատ կօգնի յուրաքանչյուր աղջկա»:
Առաջին խմբերի դասերը մեկնարկելու են արդեն մայիսի 1-ին: Երեխաները հաճախելու են դպրոց շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր օր 1,5 ժամ: Գները նույնպես բավականին մատչելի են՝ սկսած ամսեկան 25.000 դրամից: Դպրոցը նաև մատուցում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են տուն-դպրոց-տուն մեքենայով տեղափոխումը, համեղ ընթրիքը և այլն:
«Մեզ մոտ ժամանակային սահմանափակումներ չկան,- ասում է Քրիստինեն,- սակայն որոշակի ունակություններ ձեռք բերելու համար հարկավոր է գոնե երեք ամիս այցելել: Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում հնարավոր է այս կամ այն ուղղությամբ հիմնական գիտելիքներ ձեռք բերել»:
Դպրոցի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ երեխաներին, բացի հիմնական մասնագիտությունից, սովորեցնում են կերտնել իրենց իմիջը, որպեսզի հետագայում նրանց համար ավելի հեշտ լինի վաճառել իրենց արտադրանքը կամ ծառայությունը:
«Kwisty ապագայի դպրոցը» ունի նաև գնային ճկուն համակարգ: Օրինակ՝ գործում են զեղչեր, եթե մեկ ընտանիքից դպրոց են հաճախում մեկից ավել երեխաներ, ինչպես նաև այլ դեպքերում:
Դպրոցում մանկատան սաները սովորելու են անվճար հիմունքներով:
Իսկ վերջում ամենահետաքրքիրը. դպրոցն ավարտելուց հետո բոլորը ստանում են պորտֆոլիոներ՝ ֆոտո և վիդեոֆորմատներով: Դրանցում ներառվելու են նրանց ուսումնառության ընթացքում ձեռք բերված հաջողություններն ու ամենահետաքրքիր պահերը՝ գեցեղիկ մատուցմամբ: Բացի ֆոտո և վիդեո նկարահանումներից երեխաները մասնակցելու են նաև ցուցադրությունների հայնտի և սիրված դերասանների ու երգիչների հետ: Այդ ամենը նույնպես ներառվելու է ավարտական պրոտֆոլիոյի մեջ:
Բացի «Kwisty ապագայի դպրոցից», արդեն իսկ սկսվել է մեկ այլ հետաքրքիր և կրեատիվ նախագծի հավաքագրման փուլը: «Kwisty ամառային դպրոցը» գործելու է ամռան բոլոր ամիսներին: Այստեղ Ձեր երեխան սովորելու է շաբաթը հինգ օր՝ ժամը 9:00-18:00-ն: Ապահովված է լինելու նաև երեխաների տեղափոխությունն ու երկանգամյա սնունդը:
Դե ինչ, եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան մասնակցի այս խելահեղ և կրեատիվ նախագծերից որևէ մեկին, ապա վերցրեք հեռախոսն ու զանգահարեք 099 389999,
091260554 հեռախոսահամարներվ, գրանցեք Ձեր երեխաներին և, ինչուր ոչ, գրանցվեք ինքներդ՝ ստանալով նորաձև կրթություն:
Այստեղ միշտ սիրով սպասում են Ձեզ: