Երևանյան ամառ, արև, շոգ, և այս ամենից թեկուզ կարճ ժամանակով փախչելու եզակի հնարավորություն՝ «Regineh» հյուրանոց, որտեղի լողավազանում հունիսի 1-ին նշվեց ամառային սեզոնի բացումը:
«Regineh» հյուրանոցն Երևանում հիմնադրվել է դեռ 2005 թվականին, և սիրվելով բազմաթիվ այցելուների կողմից և օրեցօր ունենալով ավելի ու ավելի շատ հաճախորդներ, արդեն 2015 թվականին բացել է երկրորդ մասնաշենքը: Ներկայումս հյուրանոցն ունի լյուքս, դելյուքս, ստանդարտ և էկոնոմ դասի թվով 104 համարներ:
Հյուրանոցի ամրագրման և վաճառքի բաժնի մենեջէր Մերի Բաբայանի խոսքերով՝ այսօր արդեն երկու մասնաշենքներն անգամ երբեմն չեն բավականացնում: «Բացի բարձրակարգ սպասարկումից մենք այցելուներին առաջարկում ենք նաև բավական լայն գնային ընտրություն: Այսինքն մեզ մոտ կարող է հանգստանալ յուրաքանչյուրը՝ սկսած ամենատնտեսող զբոսաշրջիկից: Դա, իհարկե, չի նշականում, որ որակական առումով մի հաճախորդը շահում է, մյուսը՝ տուժում: Բարձր որակը մենք պահում ենք ցակացած գնային տարբերակի դեպքում»,- նշում է Մերին:
Ինչ վերաբերում է հյուրանոցի լողավազանին, ապա այն ոչ թե պարզապես լողավազան է, այլ փոքրիկ դրախտային մի անկյուն, որտեղ կարելի է ոչ միայն հանգստանալ և լավ ժամանակ անցկացնել, այլև կազմակերպել ծննդյան տոներ, խնջույքներ և, ինչու ոչ, փոքրիկ հարսանեկան արարողություններ:Սակայն այդ ամենը միայն ցերեկային ժամերին, քանի որ երեկոյան հյուրանոցում սկսվում է հանգստի ժամը: Այստեղ կարևորում են, որպեսզի այցելուների հանգիստը լինի լիարժեք, և ուշ ժամերին բարձրաձայն երաժշտությունն անթույլատրելի է:
Սննդի և խմիչքների մենեջեր Արտակ Ավետյանը նշում է, որ շեշտը հիմնականում դրվում է ընտանեկան ժամանացի վրա: «Մեզ մոտ հիմնականում գալիս են ընտանիքներով, բերում են իրենց փոքրիկներին: Դրանով մենք տարբերվում ենք քաղաքի շատ այլ լողավազաններից: Այստեղ ամեն ինչ ստեղծված է լիարժեք ընտանեկան ժամանցի և հանգստի համար»,- ասում է Արտակը:
Հարմարավետություն, ապահովություն, մաքուր ջուր և սնունդ. այս ամենը բնութագրում են «Regineh» հյուրանոցի լողավազանը՝ դարձնելով այն ամենաընտանեկան ժամանցի կենտրոններից մեկը:
Եվ այսպես, եթե հոգնել եք մայրաքաղաքային առօրյայից, ծանր աշխանքային օրերից, տանջող շոգից ու տոթից և պարզապես ցանկանում եք լիցքաթափվել, ապա առանց հապաղելու այցելեք «Regineh» հյուրանոցի լողավազան: Ամառային սեզոնը բացված է: