Դեմիրճյան փողոցում սկսել է գործունեությունը The Little Gym բրենդի մարզասրահը: Հայաստանը 33-րդ երկիրն է աշխարհում, որտեղ երխաները կարող են մարզվել աշխարհի լավագույն մարզասրահներից մեկում: Հուլիսի 26-ից սկսել են գրանցումները մարմնամարզության դասերի, ծննդյան տոնակատարությունների և այլ հատուկ առաջարկների համար: Մի քանի օրվա ընթացքում տեղերի կեսն արդեն զբաղեցվել է, բայց հնարավորություն դեռ կա երեխային գրանցելու:
Մարզասրահը 10 ամսականից 12 տարեկան երեխաների համար է: Գործելու է 3 տարիքային խումբ՝ 10 ամսականից 3 տարեկաններ (երեխան մասնակցում է մարզմանը ծնողի հետ), 3-6 տարեկաններ, 6-12 տարեկաններ:
Ուսուցումը եռաչափ մոդելով է, զարգացվում են երեխայի ֆիզիկական և մտավոր ունակությունները, շփման հմտությունները։ Բոլոր մարզումներն ուղեկցվում են երաժշտությամբ և անցկացվում են խաղերի միջոցով: Դասընթացների մասին հավելյայլ տեղեկություններ կգտնեք The Little Gym Երևանի պաշտոնական կայքում՝ yerevan.thelittlegym.eu:
The Little Gym բրենդի բոլոր 400 մարզասրահները խստորեն հետևում են որակի և անվտանգության սահմանված չափանիշերին, մեկ տարի է՝ մարզասրահի թիմն անընդհատ մասնակցում է վերապատրաստումների: Մարզչներն արդեն եղել են Լոս Անջելեսի և Ամստերդամի The Little Gym բրենդի մարզասրահներում: Այժմ վերապատրաստման դասընթացներն իրականացվում են Երևանում՝ The Little Gym-ի եվրոպացի մասնագետների մասնակցությամբ:
Բացի մարմնամարզության դասընթացներից, The Little Gym-ն ունի հատուկ առաջարկներ: Եթե դուք Ձեր երեխայի տարեդարձը նշել եք բոլոր հնարավոր հետաքրքիր վայրերում ու նոր տեղ եք փնտրում, փորձե՛ք The Little Gym-ի առաջարկած տարբերակը: Հնարավոր է մարզասրահում կազմակերպել երեխայի ծննդյան յուրահատուկ տոնակատարություն՝ հաշվի առնելով երեխայի նախասիրությունները:
Հատուկ առաջարկ կա նաև ծնողների համար. այժմ կա վայր, որտեղ կարելի է թողնել երեխային ու վայելել առանձնահատուկ երեկոն: Այդ ընթացքում երեխայի մասին հոգ կտանեն մեր մարզիչները: Նա կմարզվի, կխաղա ու երաժշտություն կլսի ապահով ու հարազատ միջավայրում: «Ծնողների հանգստի երեկոներ»-ը կազմակերպվում են տարվա ընթացքում՝ հատուկ օրերին:
Մարզասրահն աշխատելու է շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10:00-19:00: Շտապե՛ք նախապես գրանցվել, տեղերը խիստ սահմանափակ են: Հարցերի դեպքում պետք է զանգահարել 011 60 70 80 կամ 055 66 70 80 հեռախոսահամարին: Մարզասրահի նորություններին հետևե՛ք Facebook-ում և Instagram-ում