Ֆուտբոլասե՞ր ես: Եթե անգամ ոչ, ապա չես կարող անտարբերության մատնել համաշխարհային ֆուտբոլի շուրջ օրեցօր թեժացող կրքերը: Եվ այդ կրքերն ավելի են թեժանում, երբ խոսքը գնում է UEFA-ի սուպերգավաթի խաղարկության մասին:
Երևանյան ֆուտբոլասերների կրքերը օգոստոսի 14-ին, կարելի է ասել, կենտրոնացել էին Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում, որտեղ TotoGaming–ը կազմակերպել էր սպասված Լիվերպուլ — Չելսի հանդիպման ուղիղ հեռարձակում: Ստամբուլի «Վոդաֆոն-Արենա» մարզադաշտում երկու տիտանների բախումը ֆուտբոլի աշխարհում իսկապես պատմական նշանակություն ունի, քանի որ այդ երեկո Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հաղթողները պետք է որոշեին ուժեղագույնին:
Լայվ բացօթյա ցուցադրություն, լայվ մեկնաբանություն, երկրպագուների անսանձելի կրքեր, հյուրասիրություն, և սա TotoGaming–ի կողմից կազմակերպված անմոռանալի միջոցառման միայն մի մասն էր:
Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցել տարբեր խաղերի, օրինակ՝ Դարթս, Սուպեր Բոլ և այլն: Դե իսկ «Գյումրի-Գարեջուր» ընկերության կողմից առաջարկվող նորույթի՝ հնդկաձավարի գարեջրի հյուրասիրությունն ասես ամբողջացնում էր տոնախմբությունը:
Ներկաների ոգևորվածությունը փաստում է՝ գունեղ և ուրախ միջոցառումը դեռ երկար կմնա նրանց հիշողության մեջ: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ ֆուտբոլասերները շարունակելու են ապրել միայն հիշողություններով: TotoGaming–ը խոստանում է՝ նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ. մնում է միայն սպասել, թե երբ հաջորդ անգամ մեկ վայրում կկուտակվեն սպորտային կրքերը…