Հայկական ավանդական զարդանաղշեր, հագեցած գույներ, ազգայինի և նորաոճի համադրություն. Երևանի Վարդանանց փողոց 16/1- հասցեում այսուհետ կգործի Art House Taraz Art սրահը։ «Taraz Art» ապրանքանիշն արդեն 2 տարի է, ինչ ներկայացված է Հայաստանում և ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն»-ի հիմնադիր Լիլիթ Մելիքյանի նախաձեռնությամբ։
«Taraz Art »-ն առաջարկում է հայկական ավանդական զարդանախշերով համեմված նորաոճ հագուստ , գլխարկներ, աքսեսուարներ, պայուսակներ, շարֆերի բազմերանգ հավաքածուներ, գործվածքների լայն տեսականի, տնային դեկոր և այլն: Պատրաստված ամեն իր ներկայացնում է հայկական մշակույթը։ Ապրանքանիշը նախ ցուցադրված էր «Տաշիր» առևտրի կենտրոնի 4-րդ հարկի «Armenian Brands»-ում, իսկ հիմա նաև այս նորաբաց, հարմարավետ և գեղեցիկ սրահում։
«Տերյան մշակութային կենտրոնի» հիմնադիր Լիլիթ Մելիքյանի խոսքով՝ նորաբաց սրահում բացի «Taraz Art» -ի հավաքածուն ներկայացվելուց, կանցկացվեն վարպետաց դասեր տարբեր շրջաններում աշխատող այն բոլոր վարպետների մասնակցությամբ, ում միջոցով իրականացվում են իրենց գաղափարները։ «Taraz Art»-ը տեքստիլի հետ է աշխատում, իսկ մնացած ողջ տեսականին՝ աքսեսուարներ, զարդեր, դեկորներ և այլն, պատրաստվում են վարպետների կողմից, ովքեր մտքերը վերածում են իրերի։
Եթե Դուք ցանկանում են ունենալ նորաոճ, բայց ազգային մոտիվներով հագուստ կամ իր, ապա Art House Taraz Art-ը հենց Ձեզ համար է։