UventA եվրոպական կոսմետոլոգիական կլինիկայի բացումը Երևանում Երևանում՝ Կորյունի 3 հասցեում, իր դռները բացեց «Յուվենտա» եվրոպական կոսմետոլոգիական կլինիկան։ Յուվենտան հին հռոմեական դիցաբանության մեջ եղել է երիտասարդության աստվածուհին, և այս կլինիկան, կրելով այդ սիմվոլիկ անունը, Ձեզ կդարձնի միշտ էլ ավելի երիտասարդ և գեղեցիկ։ «Յուվենտա»-ում Դուք կարող եք ստանալ թե՛ մաշկաբանական, թե՛ կոսմետոլոգիական ծառայություններ։ Այցելուները կարող են առաջին հերթին բժշկական խորհրդատվություն ստանալ, որից հետո՝ անցնել գեղեցկանալու փուլ: «Յուվենտա»-ն ունի փորձառու և բանիմաց բուժանձնակազմ, իսկ ստերիլության և անվտանգության հարցն այստեղ առաջնայինն է։ Բոլոր սարքավորումները բարձրորակ են, բերված Գերմանիայից, իսկ նյութերը, որոնցով կաշխատեն մասնագետները, բարձրորակ են։ Չնայած մատուցած ծառայությունների բարձր որակի՝ այս կլինիկայում սահմանված է այնպիսի գնային համակարգ, որ ծառայություններից կարողանան օգտվել բոլորը՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից։ Պարբերաբար կլինեն նաև զեղչային ամիսներ, օրինակ՝ սեպտեմբեր ամիսը զեղչային է ուսանողների համար, ինչպես նաև կգործեն զեղչային և կուտակային քարտեր։ Կլինիկայում առկա է. -Մաշկի ապարատային էսթետիկ խնամք -Դեմքի մաշկի մաքրում (Holy Land, ARAVIA) -Դեմքի էսթետիկ խնամք -Ոչ ինվազիվ կարբոքսիթերապիա -Ալգինատային դիմակներ — Բիովերականգնում — Մեզոթերապիա -Պլազմոթերապիա -Մաշկի նորագոյացությունների հեռացում,Էլեկտրոագուլացիա -Ազոտ հեղուկով մաշկի նորագոյացությունների հեռացում -Դաջվածքների հեռացում -Լազերային (դիոդային) էպիլյացիա Եթե դու ունեք պսորիազ, էկզեմա կամ մաշկաբանական ցանկացած այլ խնդիր, մազաթափություն, կամ ավելորդ մազերից ու ցելյուլիտից ազատվելու, քաշի կարգավորման խնդիր, ապա UventA-ի մասնագետները սպասում են Ձեզ:
