Մեգա հնարավորություններ և մեգա նորություններ. Կայացավ Հայաստանի ամենամեծ մոլի շնորհանդեսը

Երևանում՝ Նոր Նորք Գայի պող. 16 հասցեում, իր դռները բացեց Հայաստանի ամենամեծ մոլը՝ «Մեգամոլ Արմենիան», որը 98.000 մ² տարածք է զբաղեցնում, բաղկացած է 6 հարկից, որոնցից 3-ը ստորգետնյա են։ «Մեգամոլ Արմենիայի» տնօրեն Դավիթ Մարտիրոսյանի խոսքով՝ ստեղծվել է միջավայր, որտեղ մարդիկ կարող են գալ թե՛ գնումներ կատարելու, թե՛ հաճելի ժամանցի համար։
««Մեգամոլ Արմենիան» կառուցելով՝ մենք բազմաթիվ նպատակներ ենք դրել մեր առջև, որոնցից մեկը՝ զարգացնել տուրիզմն ու կարողանալ ցույց տալ, որ Հայաստանում գոյություն ունի մի մոլ, որը կարող է գրավել նաև միջազգային հյուրերին իր հագեցվածությամբ, հարմարավետությամբ և մատուցած ծառայություններով, քանզի այն համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ մեր երկրում նմանատիպ մոլեր շատ լինեն, որովհետև դրանք էլ ավելի են բարձրացնում Հայաստանի վարկանիշը»,- նշեց Դավիթ Մարտիրոսյանը։

y (4)
Զբոսաշրջության զարգացմանը նպաստող տարբեր հանգամանքների հետ մեկտեղ՝ «Մեգամոլ Արմենիայում» ներկայացված է նաև Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը /1973թ./։ Աշխատանքներն իրականացվել են իտալացի մասնագետների կողմից` Ֆաբրիցիո Իակոբինիի գլխավորությամբ։ Որմնանկարը համարվում է պատմամշակութային հուշարձան եւ Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Լինելով հայկական ոճով կառուցված մոլ` այն առավելապես կնպաստի տուրիզմի զարգացմանը եւ կդառնա զբոսաշրջիկների սիրված վայր, Հայաստանի այցեքարտերից մեկը։

y (2)
Այս մոլի առանձնահատկությունները շատ են, այստեղ հայկական ավանդական ճարտարապետական էլեմենտները համակցված են ժամանակակից աշխարհի արդի եւ կրեատիվ լուծումներին։ Կենտրոնական հատվածում այցելուները կտեսնեն շատրվան, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Թվային և լուսային լուծումներով հագեցած գեղեցիկ շատրվանը ջրի և ներդված համակարգի միջոցով կարողանում է արտապատկերել նկարներ, բառեր, նախշեր։ Յուրաքանչյուր հաճախորդ կկարողանա շատրվանի վրա գրել իր ցանկությունը, բարեմաղթանքը կամ շնորհավորանքը։

IMG_6074 copy
Մոլը բրենդային է եւ այնտեղ ներկայացված են տեղական եւ միջազգային շուրջ 100 բրենդ, որոնք ավելի հաճելի կդարձնեն հաճախորդների գնումները։ Ի դեպ, մոլի բոլոր բրենդային խանութները բացված են նոր եւ ամենամեծ կոնցեպտներով։ Այցելուները կկարողանան գտնել բոլոր տարիքի եւ հետաքրքրություններին համապատասխանող խանութ- սրահներ։
Խցանումների և մեքենան տեղակայելու հարցով հետաքրքրվողների համար ևս կա հաճելի պայմաններ. մոլի -1, -2, -3 հարկերում գործում է շուրջ 1800 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, որը Smart համակարգով է աշխատում:
Այցելուներին հնարավորություն է տրված լուսացույցի կարմիր և կանաչ գույների օգնությամբ հեշտությամբ կողմնորոշվել տարածքում։ Կայանատեղիի բոլոր կողմերում կան վերելակներ, իսկ ահա մեջտեղի հատվածում նաև շարժասանդուղք։
Մեգա առաջարկներն ու մեգա հնարավորություններն այսքանով դեռ չեն ավարտվում, մենք Ձեզ ստորև ներկայացնում ենք բոլորն առանձին.
Magic land. Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը
Մոլում գործում է Անդրկովկասում ամենամեծ խաղահրապարակը, որն ընդհանուր առմամբ ունի շուրջ 9000 ք.մ.։ Այստեղ ընդգրկված են այնպիսի խաղեր, որոնք նույն ձեւաչափով որեւէ այլ տեղում հնարավոր չի լինի գտնել։ Խաղահրապարակում կա Formula 1 կարտինգ, որի մրցուղու երկարությունը շուրջ 1.2 կմ է։ Այստեղ հնարավոր կլինի վարել մինչեւ 65 կմ/ժամ արագությամբ մեքենաներով։ IMG_5820 copy

y (10)
Խաղահրապարակում կա մագլցման պատ, ինչպես նաեւ 3 հարկանի պարանների քաղաք։ Իսկ ահա 9 հարկանի լաբիրինթն իր չափսերով այնքան մեծ է, որ ներսում նույնիսկ սանհանգույցներ կան երեխաների համար։ Օլիմպիական տրամբոլին բատուտը կծառայի ինչպես երեխաների համար, այնպես էլ ակտիվ սպորտի սիրահարներ մեծահասակների համար եւ նրանց համար կփոխարինի ֆիթնեսը։
Կինոթատրոն. Տեխնիկական նորագույն հագեցվածությամբ
Մոլում գործում է Սինեմա սթար կինոթատրոն` ընդհանուր 4 դահլիճներով, որոնցից 3-ն ունեն 175 նստատեղ, իսկ 4-րդը vip սրահն է։ Բոլոր դահլիճներն ունեն տեխնիկական նորագույն հագեցվածություն, միջազգային ստանդարտներին համապատասխան գերհարմարավետ աթոռներ։
Ֆուդկորտ. Ամբողջ աշխարհի համերը
Ֆուդկորտը նախատեսված է շուրջ 750 մարդու համար։ Այն հագեցած է յուրաքանչյուր տիպի սննդատեսակով` ներկայացնելով ամբողջ աշխարհի համերը։ Ֆուդկորտում հնարավոր է գտնել ինչպես արագ սննդի կետեր, այնպես էլ առողջ սնունդ։

y (7)
Կամուրջներ` սփյուռքի, ծաղիկների, սիրահարների, երազանքների եւ երաժշտության
Քանի որ մոլի ստեղծման կոնցեպտի հիմքում ընկած է հաճախորդների հարմարավետությունը, տարածքում կան կամուրջներ, որոնք ունեն իրենց անվանումները` Սփյուռքի, Ծաղիկների, Սիրահարների, Երազանքների եւ Երաժշտության, որտեղ ի դեպ մշտապես կհնչեն հայ երգիչների եւ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այստեղ վաճառվելու են համերգի, օպերայի եւ բալետի, թատերական ներկայացումների տոմսեր։
Կամուրջներն առաջին հերթին կօգնեն այցելուներին հեշտ կողմնորոշվել մեգա տարածքում։

y (6)

Ամենամեծ Երեւան սիթին
Մոլում գործելու է Հայաստանի ամենամեծ Երեւան սիթի սուպերմարկետը, որն ունի ավելի քան 8000 ք.մ. տարածք։ Այնտեղ տեղում կբովվի սուրճ, կպատրաստվի կոնֆետներ, գարեջուր, պանրի մի քանի տեսակ, կաթնաշոռ։ Գնորդների աչքի առջեւ կթխվի նաեւ առանց գլյուտենի հաց, կգործի թոնրատուն։

1 2 IMG_5435 copy IMG_5436 copy IMG_5443 copy IMG_5446 copy IMG_5449 copy IMG_5453 copy IMG_5457 copy IMG_5460 copy IMG_5463 copy IMG_5465 copy IMG_5473 copy IMG_5481 copy IMG_5489 copy IMG_5498 copy IMG_5501 copy IMG_5505 copy IMG_5516 copy IMG_5518 copy IMG_5522 copy IMG_5523 copy IMG_5528 copy IMG_5532 copy IMG_5535 copy IMG_5539 copy IMG_5540 copy IMG_5545 copy IMG_5549 copy IMG_5552 copy IMG_5555 copy IMG_5559 copy IMG_5560 copy IMG_5562 copy IMG_5567 copy IMG_5568 copy IMG_5570 copy IMG_5573 copy IMG_5583 copy IMG_5593 copy IMG_5600 copy IMG_5605 copy IMG_5616 copy IMG_5623 copy IMG_5629 IMG_5632 copy IMG_5633 copy IMG_5640 copy IMG_5642 copy IMG_5651 copy IMG_5653 copy IMG_5654 copy IMG_5658 copy IMG_5664 copy IMG_5667 copy IMG_5670 copy IMG_5674 copy IMG_5678 copy IMG_5683 copy IMG_5696 copy IMG_5700 copy IMG_5702 copy IMG_5709 copy IMG_5719 copy IMG_5723 copy IMG_5727 copy IMG_5732 copy IMG_5736 copy IMG_5737 copy IMG_5740 copy IMG_5757 copy IMG_5764 copy IMG_5770 copy IMG_5774 copy IMG_5776 copy IMG_5778 copy IMG_5782 copy IMG_5794 copy IMG_5799 copy IMG_5800 copy IMG_5810 copy IMG_5817 copy IMG_5820 copy IMG_5878 copy IMG_5881 copy IMG_5892 copy IMG_5894 copy IMG_5897 copy IMG_5902 copy IMG_5911 copy IMG_5919 copy IMG_5924 copy IMG_5931 copy IMG_5944 copy IMG_5947 copy IMG_5953 copy IMG_5954 copy IMG_5973 copy IMG_5979 copy IMG_5987 copy IMG_5990 copy IMG_5992 copy IMG_5998 copy IMG_6008 copy IMG_6026 copy IMG_6031 copy IMG_6034 copy IMG_6036 copy IMG_6040 copy IMG_6043 copy IMG_6045 copy IMG_6046 copy IMG_6047 copy IMG_6050 copy IMG_6060 copy IMG_6074 copy IMG_6095 copy y (1) y (2) y (3) y (4) y (5) y (6) y (7) y (8) y (9) y (10) y (11) y (12)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով