Ժամանակակից տեխնոլոգիաները ասես ողողել են ամբողջ աշխարհը՝ ավելի հարմարավետ և հետաքրքիր դարձնելով մարդկանց առօրյան: Ցավոք, գերժամանակակից տեխնոլոգիաների հետ առընչվելու հնարավորություն մենք շատ հաճախ չենք ունենում, քանի որ դրանցից շատերը մնում են անհասանելի: Օրինակ՝ շատերը լավ ծանոթ են վիրտուալ իրականությանը, բայց առիթ չեն ունենցել ներխուժել անսահման երևակայության այդ աշխարհը: Ահա թե ինչու BeeForce VR ակումբն այդքան սպասված էր: Այսպես, Արամի 4/3 հասցեում բացվեց այդքան սպասված գերժամանակակից BeeForce VR ակումբը: Բացման արարողության ներկա էին բազմաթի հյուրեր ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ բազմաթիվ այլ ոլորտներից, և իհարկե պարզապես վիրտուալ իրականության սիրահարներ: Ակումբի բրենդին համապատասխան դեղին ժապավենի կտրելու արարողությամբ ներկաները մուտք գործեցին տեխնոլոգիաների անվերջանալի երևակայության աշխարհ: Հյուրերին հնարավորություն տրվեց փորձարկել HTC ընկերության կողմից արտադրված գերժամանակակից անլար VR սաղավարտները, որոնք նորամուծություն են Հայաստանում: Առաջին անգամ հայ խաղացողները դրանց օգնությամբ հնարավորություն ունեն տեղաշարժվել եռաչափ իրականությունում ամբողջովին ազատ և անկաշկանդ: Հյուրերի մի մասը նախընտրեց էքստրեմալ ճանապարհորդություն աշխարհի տարբեր վայրերում, մյուս մասն իրեն գտավ «շութերների» խելահեղ աշխարհում, երրորդներն էլ նախընտրեցին վիրտուալ աշխարհում ստեղծել եռաչափ գեղարվեստական նկարներ: Այդ ամենը հնարավոր եղավ, քանի որ BeeForce-ում ներկայացված է աննախադեպ քանակությամ և ժանրերի խաղեր ու ծրագեր: Այստեղ յուրաքանչյուրը կարող է ընկղմվել իր ցանկացած վիրտուալ աշխարհը: Իսկ ընկերական խմբերը կարող են ներխուժել նույն աշխարհը միաժամանակ, քանի որ համակարգը տալիս է նաև բազմախաղի (multiplayer) հնարավորություն: Ակումբում կա նաև անհատական սենյակ, որտեղ Ձեզ սպասում են հարմարավետ բազկաթոռներն ու շատերի կողմից այդքան սիրված Playstation 4-ն ու Playstation VR-ը: Դե իսկ եթե հոգնել եք վիրտուալ իրականությունից, կարող եք վերադառնալ իրական աշխարհ և հետաքրքիր ժամանակ անցկացնել ակումբի սրճարանում: Այստեղ Ձեզ սպասում են համեղ խոհանոցը, տարբեր հետաքրքիր ըմպելիքներն ու իհարկե նարգիլեն: Այստեղ կարող եք նաև հավաքվել ընկերներով, նշել որևէ ուրախ առիթ կամ պարզապես լավ ժամանակ անցկացնել՝ համեղ ըմպելիքներով և խաղերով ինչպես վիրտուալ, այնպես էլ իրական աշխարհում: Դե ուրեմն մի կողմ նետեք հնամաշ համակարգչի մկնիկը կամ արդեն ծերացած խաղային կոնսոլի վահանակն ու շտապեք Արամի 4/3 հասցեում գտնվող BeeForce VR վիրտուալ ակումբ նոր զգացողությունների ետևից:
