Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Թ. Կրպեյանի անվան զբոսայգի, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ այգում շուտով կտեղադրվի նաև 2020թ. Արցախի պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար: