21-րդ դարում մեր առօրյան հաճախ կապված է բազմապիսի սթրեսների, առողջակիան և նյարդային խնդիրների, անհանգստությունների հետ: Եվ որքան էլ մենք փորձում ենք խուսափել նման տհաճություններից, միևնույն է աշխատանքում կամ անձնական կյանքում դրանք անդադար հետապնդում են մեզ: Եվ ասես ելք ընդհանրապես չկա… Բայց բարեբախտաբար օրերս մենք ներկա գտնվեցինք «SURYA yoga studio»-ի բացման արարողությանը: Ինչու՞ բարեբախտաբար: Որովհետև հենց այստեղ մենք հասկացանք, որ ծանր օրվանից հետո հնարավոր է ոչ միայն ուժերն ամբողջովին վերականգնել, այլև լուծել բազմաթիվ առողջական և հոգեբանական խնդիրներ: Եթե կյանքում կյանքում յոգայով չեք զբաղվել, անկասկած բազմիցս լսել եք դրա մասին և ինչ-որ չափով գիտեք նաև օգտակար հատկությունների մասին: Յոգան ֆիզիկական վարժությունների համակարգ է, որն ունի ներհայեցողական և հոգևոր բնույթ: Անտիկ հնդկաստանում սկիզբ առած այս ուսմունքն այսօր ընդունված է ամբողջ աշխարհում, և անգամ գիտնականների կողմից: Չէ՞ որ նրա արդյունավետությունն անհերքելի է: Այսօր գիտնականներն անգամ փորձում են ապացուցել յոգայի արդյունավետությունը քաղցկեղի, շիզոֆրենիայի, ասթմայի և մի շարք այլ խնդրահարույց հիվանդությունների բուժման մեծ: Բայց առաջ չընկնենք և այս պահին բավարարվենք եղածով: Իսկ ի՞նչ ունենք հիմա: Յոգան ամբողջովին լիցքաթափում է մարմինը՝ ազատելով ծանր օրվա հոգնածությունից, սթրեսից: Այն ամբողջովին վերացնում է ցրվածությունը, այնպես որ յոգայի մի քանի վարժություններից հետո Դուք ավելի թարմ ու եռանդով կկարողանաք վերադառնալ աշխատանքին: Դե իսկ ողնաշարի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար յոգայի կարևորության մասին խոսելն իսկ, կարծում ենք, ավելորդ է, չէ՞ որ այն կիրառվում է նաև բժշկական շրջանակներում: «SURYA yoga studio»-ն նորաբաց սրահ է, որտեղ Ձեզ կօգնեն յոգայի միջոցով շատ արագ և արդյունավետ վերականգնել ուժերը, հանել լարվածությունն ու սթրեսը, ազատվել տանջող ցավերից և պարզապես բարձրացնել ինքնազգացողությունը: Դե իսկ պարբերաբար այցելության դեպում Ձեր կյանքի որակը մի քանի անգամ կբարձրանա: Խնդիրները կդառնան լուծելու և երկրորդական դեր կգրավեն Ձեր կյանքում, քանի որ Դուք կսկսեք նորովի արժեվորել Ձեր կյանքն ու հաճույք ստանալ ամեն րոպեից: Բավական է դժգոհ դեմքով նստել բազմոցին և նյարդային շարժումներով անդադար հարվածել հեռախոսի էկրանին: Պարզապես հավաքեք կամքը բռի մեջ և այցելեք Նաիրի Զարյան 17՝ «SURYA yoga studio»: Ժամանակն է կյանքին նորովի նայելու:
