Բարձրակարգ հագուստի նոր խանութ-սրահ Երևանում՝ Սայաթ-Նովա 25 հասցեում
Բոլորիս հետ պատահում է, որ գնում ենք գնումների և ժամեր անց հասկանում, որ այդպես էլ ոչինչ չենք գնել: Այդ խնդիրը հատկապես սուր է տղամարդկանց մոտ, քանի որ շուկայում ներկայացված տեսականին, մեղմ ասած, գոհացուցիչ չէ: Արդյունքում կամ ապրանքներն անորակ են, կամ արտաքնապես տհաճ, կամ, ինչն ամենազարհուրելին է, ներմուծված են ոչ ցանկալի երկրներից:
Իսկ ի՞նչ, եթե ասենք, որ կարելի է այլևս ժամեր չծախսել գնումների վրա, քանի որ տղամարդու հագուստի լավագույն տեսականին արդեն կարելի է գտնել մեկ վայրում:
Օրերս մենք ներկա գտնվեցինք Սայաթ-Նովա 25 հասցեում գտնվող Marcartti խանութ-սրահի բացման արարողությանը: Հենց մուտքից մենք հասկացանք, որ մեզ սպասվում է ոչ միայն յուրօրինակ տեսականի, այլ նաև յուրահատուկ միջավայր, որտեղ գնումներ իրականացնելը տանջանքից վերածվում է իսկական հաճույքի: Արարողության պաշտոնական հատվածից և համեղ տորթի համտեսումից հետո մենք որոշեցինք տնտղել տեսականին՝ հասկանալու համար, թե ինչ կարելի է ձեռք բերել խանութ-սրահից: Եվ այդ հարցում մեզ օգնեցին ոչ միայն բարեհամբյուր աշխատակիցները, այլև հանրահայտ շոումեն Կարեն Սահակյանը, ով ավելի շատ հայտնի է որպես Չարենց: Վերջինս խոստովանեց, որ բացմանը ներկա է որպես Marcartti բրենդի հիմնադրի մտերիմ ընկեր:
Նախևառաջ մենք ուշադրություն դարձրեցինք մի հետաքրքիր փաստի. ներկայացված ամբողջ տեսականին պատրասված է բացառապես բնական հումքից: Իսկ տեսականին իսկապես մեծ է՝ կոշիկներ, տաբատներ, բաճկոններ, գոտիներ, դրամապանակներ, գլխարկներ, անգամ հեռախոսի պատյաններ և թևնոցներ:
Marcartti ընկերության հիմնադիր Արթուր Հարությունանի հետ զրույցի ընթացքում մենք պարզեցինք, որ տեսականու մեծ մասը, այդ թվում կոշիկները, գոտիները, դրամապանակները, գլխարկները, թևնոցները և այլն, հայրենական արտադրանք են: Ավելին, դրանք ձեռքի աշխատանք են և պատրաստված են լավագույն վարպետների կողմից: Այնպես որ այս խանութ-սրահ մուտք գործելիս որակի մասին կարելի է ընդհանրապես չմտածել: Ինչ վերաբերվում է մնացած տեսականուն, Արթուրը վստահեցրեց, որ չնայած շատ ապրանքներ այս պահին ներմուծվում են, շատ շուտով կներկայացվեն նաև դրանց հայկական տարբերակները, որոնք այս պահին գտնվում են արտադրական փուլում: Ավելի բազմազան է դառնալու նաև տեսականին: Շուտով նախատեսվում է ավելացնել նոր անուն ապրանքներ:
Ինչ վերաբերվում է տեսքին, ապա Marcartti բրենդի մասնագետները շատ լավ հասկանում են, որ ճաշակին ընկեր չկա: Հենց այդ պատճառով այստեղ կարելի է գտնել բազմազան տեսականի, որը կգոհացնի անգամ ամենաքմահաճ հաճախորդներին:
Իմիջայլոց, բրենդն ունի նաև շատ հետաքրքիր ստեղծման պատմություն: Marcartti-ն բաղկացած է երկու անուններից՝ Մարկ և Արթուր: Մարկը բրենդի հիմնադրի որդին է, ով չնայած դեռ երեխա է, բայց արդեն իր մեծ ներդրումն ունի բրենդի զարգացման գործում:
Իսկ այժմ պարզզապես մոռանում ենք երկարատև, երբեմն անգամ մեկ օրից ավել տևողությամբ ձանձրալի և տանջակից գնումներն ու ուղևորվում Սայաթ-Նովա 25, քանի որ այստեղ կա այն ամենն, ինչ Ձեզ հարկավոր է: