Հոկտեմբերի 29-ին «Claud Monet »ռեստորանում տեղի ունեցավ «Lilevents»-ի կողմից կազմակերպած «Առողջությունը և խնամքը կնոջ լիարժեքության գրավականն են» խորագրով սեմինար -բռանչը ։
Սեմինար-բռանչին ներկա էին հայտնի հյուրեր՝ ինֆլուենսերներ,բլոգերներ,դերասանուհիներ,երգչուհիներ։
Միջոցառումն անցավ շատ հետաքրքիր և բազմաբովանդակ,քանի որ
իր խոսքով հանդես եկավ Շենգավիթ բժշկական կենտրոնի պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար,պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ՝ Աբրահամ Դանիելյանը:
Նա կանանց համար ներկայացրեց մի հիանալի հնարավորություն՝ Mommy Makeover-ը,որը թույլ է տալիս ծննդաբերությունից հետո վերադարձնել կնոջ նախկին գեղեցիկ մարմինն ընդամենը մեկ վիրահատության ընթացքում։
Շատ օգտակար էին նաև բժիշկ-սրտաբան Մարինա Ղաջոյանի խորհուրդները։Նա նաև սիրով պատասխանեց մեր բոլոր հյուրերի հարցերին։
Մեր միջոցառման գլխավոր գործընկերն էր ՝36.6 դեղատների ցանցը , որը ներկայացնում է Կոմպլիվիտ վիտամինային համալիրների մեծ տեսականին։ Առկա է մեծ տեսականիով երեխաների,մեծահասակների , հղիների, դիաբետիկների և այլ խմբերի համար։
Ինչպես նաև ներկայացնում է Էպիգեն ինտիմ խնամքի միջոցնեի շարքը,որոնք նախատեսված են ինչպես ամենօրյա խնամքի,այնպես էլ բուժման նպատակով կիրառման համար։
Մեր միջոցառման գործընկերն էր նաև Rare ջրերի ընկերությունը ,որը տարբերվում է իր յուրահատուկ դիզայնով և մի շարք օգտակար հատկություններով։
Մեր մյուս գործընկերն էր «Cotton Flakes »ընկերությունը , որը զբաղվում է բժշկական բամբակի և բրդի վերամշակմամբ, ինչպես նաև ներկայացնում է անկողնային պարագաների լայն տեսականի։
Մեր հաջորդ գործընկեր «Richard tea »ընկերությունը կազմակերպեց հաճելի թեյախմություն իր հատընտիր թեյերից եւ խոսեց իր թեյերի առանձնահատկությունների մասին։
Մեր գործընկերների շարքում էին նաև «Dali design» և «Plumo» ընկերությունները։
Ի դեպ ,բոլոր գործընկերները ,ինչպես միշտ,գեղեցիկ նվերներ էին պատրաստել մեր միջոցառման մասնակիցների համար։
Դե իսկ միջոցառման գեղեցիկ ձեւավորումը վստահել էինք «Arminekhachatryanweddingdesignstudiain»։
Դե ինչ ,համարենք մեր միջոցառումը կայացած եւ պատրաստվենք մեր մյուս գեղեցիկ միջոցառումներին,իսկ Դուք հետևեք էջին,որ բաց չթողնեք հետաքրքիր նորությունները…