Samsung Electronics-ը Երևանում ներկայացրել է Galaxy S սմարթֆոնների նոր շարքը` Galaxy S23, Galaxy S23+ և Galaxy S23 Ultra:
Ինչպես հայտնում է «Երևան Երևանցիներ» բլոգը` նոր սմարթֆոնների շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 3-ին Դվին համալիրի «One & Only Theatre» սրահում։ Սա առաջին թատրոնն է աշխարհում, որը չունի ֆիզիկական բեմ, իսկ ակրոբատիկ ներկայացումների համար օգտագործվում է դահլիճի ողջ տարածքը։ Բայց մինչ ակրոբատների ներկայացումը հյուրերը հնարավորություն ստացան անձամբ ծանոթանալու Samsung-ի նոր շարքի հնարավորություններին և օգտվելու հյուրասիրությունից։

?????????
Ողջունելով հյուրերին` Ռուսաստանում Samsung Electronics ընկերության մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Դիանա Կորոբեյնիկովան նշեց, որ Samsung Galaxy հեռախոսների նոր շարքն օժտված է բոլոր այն լավագույն հատկություններով, որ ունեին Galaxy-ի նախորդ թողարկումները, ինչպես նաև ունի բազմաթիվ նոր առանձնահատկություններ։
«Առաջին և գլխավոր առանձնահատկությունը տեսախցիկն է։ Galaxy S23-ի տեսախցիկով կարելի է իրականացնել ցանկացած` նույնիսկ ամենավառ, ամենակրեատիվ, ամենահետաքրքիր, ամենաստեղծագործական գաղափար։ Կարելի է որակյալ լուսանկարներ անել նույնիսկ մեծ հեռավորության վրա», — պարզաբանեց Կորոբեյնիկովան։
Samsung-ի ինովացիոն սարքավորումների պրեմիերային նվիրված երեկույթին ներկա էին մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում` Կամո Թովմասյանը, Արսեն Գրիգորյանը, Լիլիթ Մուրադյանը, Վահե Խանամիրյանը, Իրինա Թովմասյանը և այլ բազմաթիվ հայտնի աստղեր, գործարար համայնքի ներկայացուցիչներ և ճանաչված «ինֆլյուենսերներ»: Միջոցառումը վարում էր դերասան Արման Մարգարյանը, իսկ շնորհանդեսի և երեկույթի երաժշտության պատասխանատուն էր DJ Guevo-ն:
Երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին անհավանական ակրոբատիկ ներկայացումը, որը յուրօրինակ է իր ձևաչափով։
Galaxy S23 շարքի հիմնական առանձնահատկություններից մեկը գիշերային նկարահանումն է. սմարթֆոնները թույլ են տալիս բարձրորակ նկարներ, տեսանյութեր և նույնիսկ սելֆիներ անել անգամ թույլ լուսավորության կամ մթության պայմաններում: Եվ որպեսզի շնորհանդեսի հյուրերը կարողանային անձամբ փորձարկել նոր Galaxy S շարքի հնարավորությունները, Samsung Electronics-ը պատրաստել էր հատուկ «տիեզերական» ֆոտոանկյուն, որտեղ հյուրերը թեմատիկ լուսանկարներ են արել, այդ թվում՝ «360 աստիճան» ձևաչափով։
«Գալաքսի S23 սմարթֆոնների շարքը հաջորդ կարևոր իրադարձությունն է Samsung Electronics-ի նորարարությունների պատմության մեջ: Վստահ եմ, որ Հայաստանում սպառողները բարձր կգնահատեն S23 շարքի տեխնոլոգիական գերազանցությունն ու էլեգանտ դիզայնը», — ասել է ՌԴ-ում Samsung Electronics-ի դյուրակիր տեխնիկայի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ուգլովը։
Samsung Galaxy S23 նոր շարքը ամբողջ աշխարհում ներկայացվել է փետրվարի 1-ին: Նորույթներն ունեն բարձր կետայնությամբ ինովացիոն տեսախցիկ, որը թույլ է տալիս ստեղծել կինեմատոգրաֆիկ որակի բովանդակություն նույնիսկ մթության մեջ: Նորույթներում հաշվողական հզորության համար պատասխանատու է ամենաառաջադեմ բջջային հարթակ Snapdragon® 8 Gen 2-ը, որը մշակվել է բացառապես նոր Galaxy սմարթֆոնների համար` ներառյալ արհեստական ինտելեկտի ոլորտում առաջընթացի վրա հիմնված նոր ֆունկցիաների և ռեժիմների կիրառությունը: Նոր մոդելների միկրոճարտարապետությունը թույլ է տվել Galaxy S23 սերիայի սարքավորումների հաշվողական հզորության 30% աճ՝ նախորդ սերնդի համեմատ։ Իսկ օպտիմիզացված գրաֆիկական պրոցեսորն ապահովում է 41%-ով ավելի արագ աշխատանք, քան Galaxy S22 սերիայի սարքավորումներում:
Նոր մոդելներից Galaxy S23 Ultra-ն ունի ներկառուցված S Pen էլեկտրոնային գրիչ, որն այդքան սիրված է Galaxy Note սմարթֆոնների օգտատերերի կողմից: Դրա միջոցով կարող եք հեշտությամբ աշխատել հավելվածների հետ, ինչպես նաև կատարել գրառումներ և նկարել էսքիզներ հենց ձեր բջջային սարքավորման էկրանին: Պրոֆեսիոնալ մակարդակի տեսախցիկն հագեցած է նոր 200 մեգապիքսելանոց սենսորով՝ անհավանական դետալներ ֆիքսելու ադապտիվ պիքսելներով:
Հայաստանում նոր սմարթֆոններն հասանելի են 2023 թվականի փետրվարի 24-ից։
Միջոցառման կազմակերպիչ` McCann Yerevan միջազգային մարքեթինգային ցանց:








?????????

?????????